-
05.02.2016|
00:03
Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արեք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
-
02.02.2016|
00:08
Ավելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետև ավելի իմաստություն է տրված քեզ, քան շատ մարդկանց։
-
26.01.2016|
00:01
Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։ Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանություն։
-
22.01.2016|
00:03
Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք նրա ողորմությունը և մի՛ խոտորվեք, որպեսզի չգլորվեք։ Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, հավատացե՛ք նրան, և չի կորչի ձեր վարձը։
-
15.01.2016|
00:30
Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։
-
25.12.2015|
00:02
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ։
-
22.12.2015|
00:03
Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։
-
18.12.2015|
00:02
Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։
-
15.12.2015|
00:02
Ո՞Ւմ տրվեց իմաստության գիտությունը, և ո՞վ հասկացավ նրա արվեստը։ Իմաստությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։
-
11.12.2015|
00:01
Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։